«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իրանական պետության խորքային քաղաքական գործընթացները հաճախ անտեսանելի են արտաքին աչքի համար

Իրանական պետության խորքային քաղաքական գործընթացները հաճախ անտեսանելի են արտաքին աչքի համար
12.08.2025 | 10:50

Ընդհանրապես զարմանալի չէ, որ Հայաստանում այդքան մակերեսորեն են դատում Իրանի ամենատարբեր պաշտոնյաների հայտարարություններ։ Ընդ որում, կարելի է ասել՝ երկբևեռ:

Մի մասը վերցնում է Իրանի պաշտոնյաների (հիմնականում կոնսերվատիվ) հակաթուրքական ու հակաամերիկյան հայտարարություններն ու հենց այդ դիտանկյունից են «վերլուծում», քանի որ դա տեղավորվում է սեփական քաղաքական պատկերացումների մեջ, իսկ մյուս մասը վերցնում է ազատական թևի լոյալ հայտարարություններն ու այդ պրիզմայով «վերլուծում», որովհետև դա տեղավորվում է սեփական քաղաքական նպատակների մեջ։

Իրականությունը և Իրանի իրական դիրքորոշումը ավելի քան այլ է, քան ներկայացվում է։

Իրանական պետության խորքային քաղաքական գործընթացները հաճախ անտեսանելի են արտաքին աչքի համար։

Եվ հիշեք Շապուհին, Հազկերտին, «հանճարեղ» ստրատեգներ...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3554

Մեկնաբանություններ